game of thrones

quest room


60 րոպե


2-4 մասնակից


բարդ

Խաղի առաքելությունը

Ձեզ հաջողվել է գողանալ Ջորջ Մարտինի «Գահերի խաղը» շարքից դեռ անավարտ բնագիրը: Առաջին էջում դուք կարդացիք նախաբանը. «Ներխուժե՛ք Վեստերոսի առեղծվածային աշխարհ: Հայտնվե՛ք ձեր սիրած հերոսների դերում: Ստեղծե՛ք ձեր պատմությունը: Արթնացրե՛ք Հին Աստվածներին կամ հանգչե՛ք խաղաղությամբ»: Դուք այս խոսքերին կարևոր նշանակություն չտվեցիք. պարզապես հասարակ փոխաբերություններ են: Ո՞վ կմտածեր, որ այս խոսքերը պետք էր բառացի հասկանալ: Դուք սկսեցիք տենդագին թերթել գիրքը, բայց տեսաք միայն դատարկ էջեր: Հանկարծակի բնագրի մեջ բացվեց պորտալ և ձեզ քաշեց «Գահերի խաղի» աշխարհը: Ինչպես հայտնի է, Ջորջ Մարտինը աշխարհում ամենից շատ սիրում է սպանել իր կերպարներին: Իսկ այժմ դուք դարձաք նրա նոր գրքի գլխավոր հերոսները. . . Հասկացա՞ք: Կամ դուք մեկ ժամվա ընթացքում կգտնեք Հին Աստվածներին արթնացնելու միջոց և նրանց օգնությամբ ողջ և առողջ կվերադառնաք տուն, կամ ձեզ կսպասի սարսափելի ճակատագիր. հնարավոր է կտրեն ձեր գլուխը . . . կամ ձեր վրա լցնեն հալեցրած ոսկի . . . հնարավոր է ձեզ ուտեն շները . . . կամ դուք պարզապես կսառեք ձյան մեջ: Մի՛ անհանգստացեք. Ջորջ Մարտինը կգտնի ձեզ համար ամենալավ տարբերակը:

*Խաղն առանց հուշումի անցնելու դեպքում հաջորդ քվեստի համար կգործի 50% զեղչ