հաճախ տրվող հարցեր

1. Ի՞նչ է քվեստը

Քվեստը (անգլ. թարգմ.«Quest – որոնում») ինտերակտիվ խաղ է, որն ունի սյուժետային գիծ, որի հիմքում ընկած է տարբեր տեսակի գլուխկոտրուկների և տրամաբանական խնդիրների լուծումը:

2. Ինչում է կայանում քվեստի իմաստը

Քվեստի սցենարի մեջ ընկղմվելու համար խաղացողներին փակում են տարածքում, որտեղ պահված են տարբեր տեսակի գլուխկոտրուկներ, հուշումներ և առարկաներ: Քվեստի նպատակն է անցնել հանձնարարված առաքելությունը, գտնել թաքնված առարկաները և հուշումները, կատարել առաջադրանքները, գուշակել հանելուկներն ու գլուխկոտրուկները և դուրս գալ սենյակից սահմանված ժամանակի ընթացքում (1 ժամ ):

3. Ես երբեք Քվեստ չեմ խաղացել, ի՞նչ է ինձ պետք իմանալ կամ կարողանալ խաղալու համար:

Քվեստերը հատուկ կազմվում են այն նպատակով, որ մասնակցել կարողանան բոլորը՝ և՛ մեծերը, և՛ երեխաները, ցանկացած կրթության մակարդակով, ֆիզիկական կառուցվածքով, գործունեության ոլորտով և այլն: Մենք չենք ստուգում ձեր ֆիզիկական և տեխնիկական ունակությունները կամ գրականության և արվեստի մասին գիտելիքները: Քվեստը անցնելու համար ձեզ պետք է միայն ուշիմություն, տրամաբանություն, հնարամտություն, դետալների հանդեպ ուշադրություն և տարածական մտածողություն:

4. Ի՞նչ բարդության են առաջադրանքները և հանելուկները

Քվեստի ընթացքում ձեզ կհանդիպեն տարբեր աստիճանի բարդության հանելուկներ, սակայն դուք հեշտությամբ կլուծեք դրանք, օգտագործելով տրամաբանությունը, հիշողությունը և ուշադրությունը:

5. Ինչպիսի՞ ֆիզիկական պատրաստություն է ինձ պետք, որ անցնեմ քվեստը:

Խաղն անցնելու համար անհրաժեշտ է օգտագործել միայն ուշիմություն, տրամաբանություն, հնարամտություն, դետալների հանդեպ ուշադրություն և տարածական մտածողություն: Ձեզ անհրաժեշտ չէ կիրառել ֆիզիկական աշխատանք, որպեսզի բարձրացնեք կամ տեղաշարժեք որևէ ծանր առարկա, կամ բացեք գաղտնարանը կամ երկաթե դուռը: Քվեստ սենյակը ամբողջովին մտածված և կառուցված է հաշվի առնելով բոլոր մանրուքները, և եթե դուք չեք կարողանում հեշտությամբ բացել հուշումով տուփը կամ բարձրացնել աթոռը, նշանակում է, որ այդ առարկաները նախատեսված չեն խաղի համար, կամ կբացվեն անհրաժեշտ պահին:

6. Որքանո՞վ է խաղը ապահով:

Խաղի ընթացքին հետևում է օպերատորը, իսկ խաղը այնպես է մտածված և կառուցված, որ չի պահանջում այնպիսի գործողություններ, որոնք կարող են վնասել ձեր առողջությանը:

7. Կարո՞ղ եմ խաղին մասնակցել մենակով, թե՞ պարտադիր է մասնակցել խմբով:

Քվեստի որոշ առաջադրանքների համար անհրաժեշտ է թիմային խաղ, երբ մասնակիցներին անհրաժեշտ է միաժամանակ կատարել որևէ գործողություն: Այդ պատճառով մասնակիցների նվազագույն քանակը 2 է:

8. Իսկ ինչ կլինի, եթե խաղի ժամանակ որևէ մեկը իրեն վատ զգա:

Մենք երաշխավորում ենք ձեր լիովին անվտանգությունը: Քվեստի բոլոր սենյակներում տեղադրված են տեսախցիկներ, ինչպես նաև բարձրախոս օպերատորի հետ կապնվելու համար:

9. իսկ ինչ կլինի, եթե իմ թիմը չկարողանա լուծել խնդիրները և անցնել քվեստը:

Խնդիր չկա: Ցանկության դեպքում մենք կբացենք չլուծված հանելուկների գաղտնիքը: Ամեն դեպքում դուք միշտ կարող եք վերադառնալ և ևս մեկ անգամ փորձել անցնել քվեստը: