ՔՎԵՍՏ ԽԱՂԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Մասնակցության պայմանը

Քվեստ խաղին կարող է մասնակցել ցանկացած անձ, ով համապատասխանում է սույն կանոնների ՙՄասնակից՚ բաժնի պահանջներին: Սույն կանոններին համապատասխան ՙառանց հուշումներից օգտվելու՚ քվեստ խաղին չեն թույլատրվում նախկինում խաղն անցած և հաղթած մասնակիցները:

Մասնակցի ժամանման ժամը

Մասնակիցը պետք է տեղում լինի խաղից 5 րոպե առաջ: Դա անհրաժեշտ է բոլոր մանրամասները հստակեցնելու, եղած հարցերին պատասխանելու և մասնակիցներին խաղին նախապատրաստելու համար: Մասնակիցները, որոնք չեն ներկայացել քվեստի սկզբին, այլևս չեն կարող մասնակցել դրան:

Լրացուցիչ իրերը

Այն ամենը, ինչ կարող է օգնել խաղն անցնելուն, արդեն առկա է սենյակում: Քվեստ սենյակ չի կարելի տանել լրացուցիչ առարկաներ կամ հարմարանքներ: Քվեստն անցնելու ընթացքում բոլոր անձնական իրերը կարելի է թողնել անվտանգության խցիկում կամ հանդերձարանում:

Պատասխանները

Խաղի, դրա ընթացքի և պատասխանների, խաղում թույլատրվող գործողությունների վերաբերյալ հրահանգները մասնակիցներին տրվում են խաղի օպերատորների կողմից բանավոր հրահանգավորման ընթացքում, որի պահանջները պարտադիր են մասնակիցների համար:

Հուշումները

Քվեստը անցնելու ընթացքում կարելի է օպերատորից պահանջել հուշումներ, բացառությամբ սույն կանոնների ՙՄասնակցության պայմանը՚ կետում նշված դեպքից: Հուշումների քանակը սահմանափակված չէ:

Ժամանակը

Քվեստն անցնելու համար հատկացված է մեկ ժամ: Քվեստը կարելի է ավարտել ավելի շուտ, սակայն ժամանակը լրանալուց հետո դուռը ավտոմատ կբացվի և մասնակիցները կճանաչվեն պարտված:

Խաղի դադարեցումը

Մասնակիցը կարող է դադարեցնել խաղը ցանկացած պահի՝ առանց բացատրելու դրա պատճառները: Սակայն այդ դեպքում խաղի գումարը չի վերադարձվում մասնակցին: Խաղը շարունակել այլևս չի ստացվի:

Տարիքը

Քվեստին չեն թույլատրվում մինչև 16 տարեկան երեխաները:

Մասնակցի վիճակը

Քվեստին չեն թույլատրվում ալկոհոլային կամ թմրամիջոցների ազդեցության տակ գտնվող մասնակիցները: Չի թույլատրվում քվեստի սենյակ բերել ալկոհոլ, ծխախոտ կամ թմրամիջոցներ: Օպերատորները իրավասու են արգելել սույն կետում նշված մասնակիցների մուտքը և մասնակցությունը խաղին:

Մասնակցի առողջական վիճակը

Քվեստին խորհուրդ չի տրվում մասնակցել այն անձանց, ովքեր ունեն գերզգայուն ընկալում, տառապում են կլաուստրաֆոբիայով, նիկտաֆոբիայով, վերտիգոֆոբիայով, դեցիդոֆոբիայով, ֆազմոֆոբիայով, ովքեր ունեն սրտի հետ խնդիրներ, ինչպեն նաև հղի կանանց: